17-ամյա պատանիների վիճաբանության ընթացքում տեղի է ունեցել դանակահարություն. Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 18-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ահազանգով օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Պարզվեց՝ պատանիներից մեկն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ մյուսը հրաժարվեց:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Փափազյան փողոցի առևտրի կենտրոնի հարակից բակում հիվանդանոց տեղափոխվածներն ու չորս այլ պատանիներ վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է պատանիներին:

Դանակահարողը և վիճաբանության մասնակիցներից մեկը ներկայացվել են Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս երկու մասնակցին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել