Ստուգումներ են իրականացվել ՀՀ 34 մանկապարտեզներում․ կրթության տեսչական մարմին

ՀՀ կրթության տեսչական մարմինը ամփոփելով 2019 թվականին կատարած աշխատանքները` հրապարակում է 2019 թվականին ՀՀ ուսումնական հաստատություններում կատարված ստուգումների արդյունքները: Նպատակը կրթության որակի բարելավմանը և կրթության բնագավառի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։

Նախադպրոցական կրթության ոլորտում ԿՏՄ-ի կողմից 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագրի համաձայն ստուգումներ են իրականացվել ՀՀ 34 մանկապարտեզներում: Ըստ արձանագրված արդյունքների 2019 թվականին ՀՀ մանկապարտեզների ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորը 2018թ-ի համեմատ աճել է և կազմել է 24 միավոր: Դա վկայում է նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության պահանջների կիրարկման առումով առկա ոչ բարենպաստ վիճակի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել