Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տիգրանաշենի ոլորանները ևս դժվարանցանելի է :
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քաջարան, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքներում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար (բեռնատարների հոսքը սահմանափակ քանակով):
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։