Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:
Այս մասին տեղեկացնում եմ ոստիկանությունից:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ժամը 15-ի սահմաններում Գոշ գյուղի սկզբնամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան երկու բնակչի:
Բաժնում պարզվել է, որ նրանք ժամեր առաջ Հաղարծին գյուղի մոտակայքով անցնող երկաթգծի տարածքից գողացել են մոտ 6 մետր մալուխ, երկաթգծի 10 գամ և ռելսերն ամրացնող սալիկներ:
Գողոնը առգրավված է: Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: