ԲԴԽ-ն վաղը կքննի Արայիկ Մելքումյանի դատավորի լիազորությունները վերականգնելու վերաբերյալ հարցը

Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստը, որտեղ համաձայն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի, Խորհուրդը հանդես կգա որպես դատարան, տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը՝ 15.00-ին, Բարձրագույն դատական խորհրդի շենքում (Կորյունի 17):

Օրակարգում Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցն է:

2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Սակայն դրույթը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Արայիկ Մել­քում­յանը դիմել է ԲԴԽ-ին՝ դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել