Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նախկին պետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ փետրվարի 19-ին, հրամանագիր է ստորագրել, որով Ալեքսան Ալեքսանյանին ազատել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:

Իրավաբան.net-ը ներկայացնում նրա կենսագրությունը:

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

Գործունեություն

1985-1992թթ.

Աշխատել է «Հայսանտեխմոնտաժ» միավորումում:

1992 – 2003թթ.

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

2009թ. փետրվարի 27

Նշանակվել է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ:

2012թ սեպտեմբեր

Ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2019թ. նոյեմբերի 28-ից

Զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը:

Կրթություն

1979թ.

Ավարտել է Արմավիրի N9 միջնակարգ դպրոցը:

1980 – 1985թթ.

Սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

2002թ.

Ավարտել է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայի դասընթացները:

Այլ Գործունեություն

Պարգևներ

Պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով,  «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի, ՀՀ և ԼՂՀ Մարտական ծառայության պետական, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների և այլ գերատեսչական մեդալներով, անվանական զենքով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել