ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ փետրվարի 19-ին, հրամանագիր է ստորագրել, որով Արթուր Բաղդասարյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոսստիկանության պետի պաշտոնից:
Հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»: