ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: Մասնավորապես՝
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝
ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝
ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝
- ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում,
- Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում,
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնում,
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Սամվելի Մարգարյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում: