Փետրվարի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկի» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արարատյան փողոցի 16-ամյա մի բնակչի:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: