Ազգային ժողովում այսօր ճեպազրույց է տվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նա նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Մեկնաբանելով փետրվարի ամսին բանակում զոհերի մեծ թիվը՝ Դավթյանը նշեց, որ միայն 4-ը հիվանդության պատճառով են, 4-ը՝ դժվար պատահարի։
«Զոհերի թիվը անընդհատ շահարկվում է։ Ես եղել եմ զոհերի թաղմանը։ Պարբերաբար լինում են նաև զորամասերում, չեմ խորշում»,-նշել է նա։
Հարցին, թե ով է պատասխանատու բանակում այդքան զոհերի համար, Դավթյանը նշեց, որ միայն քննությունից հետո կարելի է պատասխանատուների անունները տալ։
Դավթյանի խոսքով՝ քրեական ենթամշակույթի կրողներ կան նաև բանակում․ «Չի կարող հասարակությունում լինել, իսկ բանակում՝ ոչ։ Իհարկե կան»։
Նշենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Արտակ Դավթյանը հրաժարական է տալու։
Նա հավելել է նաև, որ կադրային փոփոխություններ լինելու են, դրա մասին պաշտոնապես կհայտարարվի։