ԱԺ-ի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան  Գալստյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ Ազգային ժողովի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի:

«Անվերապահորեն ընդունում եմ այն թեզը, որ ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանք իրականացնելու համար աշխատակիցը պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական, միջոցներով, սարքավորումներով և անհրաժեշտ գիտելիքներով:

ՀՀ Ազգային ժողովի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի: Մեր տեսլականն է ունենալ հնարավորինս շատ թվային տեխնոլոգիաներով և սարքավորումներով համալրված ՀՀ Ազգային ժողով և աշխատակազմ»:

Нет описания фото. Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել