Առաջարկվում է երկարացնել աշխատանքային գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը ևս երկու տարով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ սկսած 2020 թվականից գործատուները, օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները պետք է ներկայացնեն  հետևյալ ժամկետներում.

  • 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները`  կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում,
  • 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեցամսվա ընթացքում,
  • 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝  կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում,
  • 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝  կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում,
  • մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝  կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորինս կվերացվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատանքերի արդյունավետությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել