Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը:
Ներկայացված ցուցակում 44 պատգամավոր կա, լիազոր ներկայացուցիչն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, այն կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն հայտարարել է «Այո»-ի քարոզչության բրենդինգի մրցույթ՝ 1-3 մլն դրամ պարգևավճարներով:

