Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարությունը

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,
2. աշխատավարձի չափը,
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,
4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,
5.գործատուի ստորագրությունը:

Ծանուցում։ Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն կամ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում՝ յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել