Արման Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել ոստիկանական համակարգում

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի փետրվարի 17-ի հրամաններով՝ ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից, փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ, ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ:

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Մայիլյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

Ոստիկանության Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել Ղարիբ Հովսեփյանը։ Ֆիլիպ Ստեփանյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել