Նախագահը հետմահու պարգևատրել է ձնահոսքի հետևանքով մահացած 3 զինծառայողներին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։

Պարգևատրվել են՝

  1. Տիգրան Արմենի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
  2. Նվեր Տիգրանի ՇԱՀԲԱԶՅԱՆԸ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
  3. Կարապետ Սեդրակի ՆԱԶԱՐՅԱՆԸ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել