Լևոն Քոչարյանը կոչով դիմել է ԱԱԾ-ին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Լևոն Քոչարյանը դիմել է ԱԱԾ-ին․ «Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նմամ գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:

Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ազգամիջյան ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»,-նշել է նա և հրապարակել հետևյալ լուսանկարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել