Արայիկ Հարությունյանը՝ հանրաքվեին ընդառաջ դպրոցներում քարոզարշավի մեկնարկի մասին

Մի լրատվամիջոց այսօր տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել հանրաքվեին ընդառաջ, դա արվում է դպրոցների պատերի ներքո: Այս մասին գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Լրատվամիջոցն առնվազն պետք է հարցներ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներին, ու անսպասելիորեն կպարզվեր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովի անդամների դասընթաց ու ստուգարք է իրականացնում: Ցանկը ստորև կցվում է:

Լրատավամիջոցի նախկին իշխանական սեփականատիրոջը հիասթափեցնեմ, որ ինչպես նախորդ երկու ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա ու ապագայում` ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել