Ոստիկանները մի ընկերության 20 բեռնատար են գտել չսահմանված վայրում շինաղբ դատարկելիս

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը հայտնում է, որ հունվար ամսին դրոնով սկսել են նկարել Կորեայի ձորում շինաղբ թափելու դեպքերը։

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։

Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել