Քաղաքապետի որոշմամբ 2 դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից, մեկը՝ նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով 2 դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից, մեկը՝ նշանակվել։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետը, հունվարի 29-ի և փետրվարի 11-ի որոշումներով՝ ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոշել է․

  • Հիմք ընդունելով Կարինե Գասպարյանի հետ 2015թ. հունվարի 27-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝ Կարինե Վոլոդյայի Գասպարյանը 2020 թվականի հունվարի 29-ից ազատվել է «Երևանի համար 144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2015 թվականի հունվարի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Երևանի համար 144 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվե է նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արմինե Ծատուրյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

  • Հիմք ընդունելով Ա. Ավետիսյանի հետ 2015թ. հունվարի 27-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝ Անահիտ Կարլենի Ավետիսյանին՝ 2020 թվականի փետրվարի 11-ից ազատել «Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2015 թվականի փետրվարի 10-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Դավիթավյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Հունվարի 29-ի մեկ այլ որոշման համաձայն էլ նշանակվել է Երևանի Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոցի տնօրենը։ Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020թ. հունվարի 17-ի նիստի համար 4 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 29.01.2020թ. hամար 12/6014 զեկուցագիրը`

1.«Երևանի Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Աննա Ազատի Հարությունյանի հետ 2020 թվականի հունվարի 29-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /29.01.2020թ.-29.01.2025թ./։
2.«Երևանի Ռուբեն Սևակի անվան հ.151 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նունե Գրիգորյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել