Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Ասրյանի մահվան մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է լեյտենանտ Հայկ Ասրյանի մահվանը։

«Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:

Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:

Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել