Փետրվարի 15-ի առավոտյան ստացված տվյալների համաձայն, Չինաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 1523 մարդ, հայտնում է South China Morning Post-ը: Օրվա ընթացքում զոհերի թիվը աճել է 143 մարդով: Այս մասին հայտնում է Meduza-ն։
Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66492-ի։
Փետրվարի 12-ից Չինաստանի իշխանությունները փոխել են կորոնավիրուսը ախտորոշելու եղանակը: Նրան սկսել են վարակվածների մեջ ներառել մարդկանց համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքներով, առանց սպասելու մյուս հետազոտությունների պատասխանին։