Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գումարային պարգևատրում է ստացել քաղաքապետի կարգադրությամբ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 29-ին կարգադրություն է ստորագրել Երևանի փոխքաղաքապետին՝ Տիգրան Վիրաբյանին պարգևատրելու մասին։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 20.01.2020թ. համար 20/5032 գրությունը՝ 2020թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման և համակարգման գործընթացների շրջանակներում աշխատանքների կատարումը պատշաճ ապահովելու, ծառայողական պարտավորությունները բարեխղճորեն կազմակերպելու համար.

1. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին պարգևատրել 600.0 (վեց հարյուր) հազար դրամի չափով Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»:

Նշվում է նաև, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել