Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Կարապետյանը անդրադարձել է երեկ մահացած պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի մահվանը։
«Ցավ, ափսոսանք ու մեղքի զգացում ունեմ….անդառնալի կորուստ, Հայկի ընտանիքի, Գորիսի ու մեր երկրի համար:
Ցավակցում եմ Հայկի ընտանիքին ու հարազատներին….
Հասկանում եմ, բոլորս վրդոհվված ենք, պատասխաններ ենք պահանջում և այդ պահանջը արդարացի է:
Գիտեմ դժվար է, բայց մի մեծ խնդրանք՝ մի թիրախավորեք բանակը, Արցախ Հայաստան բաժանարար գծեր մի քաշեք:
Բանակը մեր լինելիության միակ երաշխավորն է և բոլորս անելիք ունենք:
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք…..
Աստված հոգիդ լուսավորի»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։