Գողություն հյուրանոցից․ մեկ անձ բերման է ենթարկվել

2019 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 13.57-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հյուրանոցներից մեկում կատարված գողության մասին հաղորդում էր ստացվել. օգտվելով ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից՝ սենյակից գողացել էին նրա դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտեր:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Նոր Նորքի և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 16.45-ին, Խորենացու փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 49-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել