Շենքի բնակչի կողմից կառուցվել է ինքնակամ կցակառույց․ արարքի համար տուգանք է նախատեսված

Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի համար 22 շենքի բնակչի կողմից կառուցվել է ինքնակամ կցակառույց, որի փաստով վարչական շրջանի աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 400 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել