Ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ՝ չի համապատասխանում իրականությանը․ Դավիթ Սանասարյանը՝ դատավորին

Ինչպես արդեն հայտնել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 14-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը։

Դատախազ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց Դավիթ Սանասարյանին ներկայաված մեղադրական եզրակացություն, ինչից հետո դատավոր Դավիթ Բալայանը դիմեց ամբաստանյալ Սանասարյանին՝ իրեն պա՞րզ է առաջադրված մեղադրանքի էությունը։

Դավիթ Սանասարյանը նշեց․ «Այն, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ՝ չի համապատասխանում իրականությանը, առնվազն իմ մասով։ Այս պահին, ինձ մեղադրում են նրա համար, որ ես՝ իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն, և իր գործին զուգահեռ իրականացնում է իր բիզնես շահերը։ Ես ասում եմ, որ նման բան չի եղել, իմ աշխատակցին ես բազմիցս հարցրել եմ, թե ինքը կապ ունի՞ այդ կազմակերպության հետ, նա հավաստիացրել է, որ չունի կապ։ Ես ունեցել եմ վկաներ, այդ հավաստիացումների ժամանկ և այդ գործով՝ դիալեզի գործով, որը հարգելի դատախազը ներկայացնում էր, որ բժշկական կենտրոններին վնաս է տվել և այլն, այդ մասով կա քրեական գործ՝ ՊՎԾ ուսումնասիրության արդյունքն է, բավական ժամանակ է այդ գործն ընթանում է»,-նշես Դավիթ Սանասարյանը։

Նա նաև հավելեց, որ եթե այսօր հետ գնա պաշտոնին, թույլ չի տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան։

Իսկ առաջադրված մեղադրանքի էությունը նրա համար պարզ էր, ինքն իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել