Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 5-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը:
Հրամանի մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 24-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի լրացման և ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: