Խախտման համար 20 հազար դրամ տուգանք սահմանվեց և 2 բալային միավորի կհանվի

 

Ազգային ժողովում քննարկում էր պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

ԱԺ-ն փետրվարի 3-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքը՝ 92 կողմ, 12 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ (դիմացի և ետևի- խմբ.) ունեցող տրանսպորտային միջոցները երթևեկում են առանց զույգ համարանիշի, և այն դեպքերի համար, երբ բացակայում է համարանիշերից մեկը։

Գործող օրենքով՝ տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել