Չինաստանում թողարկվել է նոր close contact detector հավելվածը, որը զգուշացնում է քաղաքացիներին, երբ նրանք մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված որևէ անձի։ Այս մասին հայտնում է ծրագրավորող Ռոման Դանեղյանը։
Close contact detector-ը բջջային հավելված է, որը չինացի քաղաքացիները կարող են օգտագործել` սկանավորելով հատուկ QR կոդ, այնպիսի հավելվածներում ինչպիսին WeChat-ը և QQ-ն են։ Այդ կոդը սկանավորելուց հետո օգտատերը պետք է լրացնի իր անունը, հեռախոսահամարը և ID համարը։ Այնուհետև հավելվածը օգտատերին կասի արդյոք նա մոտ է գտնվել որևէ մեկին, ով վարակված է եղել կամ կասկածվում է, որ վարակված է կորոնավիրուսով։
Եվ բացի այն, որ հավելվածը զգուշացնում է ձեզ, որ մոտ շփման մեջ եք եղել որևէ մեկի հետ, ով վարակված է, այն նաև կառաջարկի մնալ տանը և դիմել առողջապահական մարմիններին։