Եթե ես մեկ անգամ էլ որևէ պատգամավորի վերաբերյալ ակնարկ լսեմ, որ նա ֆինանսավորվում է Philip Morris-ի կողմից, բոլորդ կկանչվեք պատասխանատվության․ Լուսինե Բադալյան

 

Ազգային ժողովում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։

Օրենքը կարգելի ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝

1) վաճառքն՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության,

2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է  չափահաս անձին՝ վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում:

Կարգելվի նաև ծխախոտային արտադրատեսակների նմանակների  իրացման (վաճառքի)  խթանումը հետևյալ ձևերով՝

1) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների օգտագործումը.

2)  այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը.

3) ծխախոտային արտադրատեսակի նմանակ հանդիսացող սննդամթերքի կամ խաղալիքների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.

4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը:

Այս դրույթի վերաբերյալ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հարց ուղղեց Արսեն Թորոսյանին։ Արդյո՞ք աղի ձողիկը կամ ծխախոտի նմանվող մաստակները կարող են համարվել ծխախոտային արտադրատեսակի նմանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել