ՀՀ-ում օտարերկրացու մասին տեղեկությունները կմուտքագրվեն տվյալների բանկ, եթե նա դատապարտվել է ազատազրկման ՀՀ-ում հանցագործություն կատարելու համար

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-Ի N 115-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ  ՀՀ տարածքում օտարերկրացին կհամարվի անցանկալի, և նրա մասին տեղեկությունները կմուտքագրվեն տվյալների բանկ, եթե` նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար և օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում չի անցել երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել