Կառավարության որոշմամբ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստանին» և «Իմ քայլին» աջակցություն կհատկացվի

Կառավարության փետրվարի 13-ի նիստին, գործադիրը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին, որոնք են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով:

Միևնույն ժամանակ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառուների մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1919-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետի բ պարբերության համաձայն` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ՀՀ կառավարության քննարկմանը պետք ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցների՝  ըստ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը և նախագծին կից ներկայացվող հավելվածը:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել