Ռուսական RussiaToday հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ երկրից իրականացված տարհանումներին:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չինաստանից այս ամբողջ տարհանման պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ տարհանվածներից 16-ը, կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ: Ինչ բալասան է մեր սրտի համար: Այսինքն` այս մարդիկ գնացել են իրենց երկրների դեսպանատներ` փրկվելու, իսկ նրանց ասել են. «Ինչ է, ձեռ եք առնո՞ւմ: Մենք ինչպե՞ս պետք է ձեզ տարհանենք: Գնացեք ռուսների մոտ` հին ավանդույթի համաձայն, նրանք բոլորին փրկում են»,- գրել է Սիմոնյանը` հավելելով. «Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»:
Նշենք, որ ՀՀ որոշ քաղաքացիներ Չինաստանից տարհանվել են ռուսական ավիաընկերությունների միջոցով: