Որոշ զինծառայողներ հիմա կամ ձերբակալվում են, կամ կալանավորվում են․ Դավիթ Տոնոյանը՝ Արցախի «էլիտար» զորամասի մասին

 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Արցախի «էլիտար» զորամասի հարցին։

Հիշեցնենք, որ Auroranews․am-ի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ «Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։

«Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի ենք պահում։ Մեր զրուցակցի խոսքով՝ զորամասում ձևավորված է «կլան», որը ճնշում է գործադրում զինծառայակիցների նկատմամբ»,-ասվում է հրապարակման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել