Աբրահամ Խաշմանյանը հեռանում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիան և Խաշմանյանը որոշել են երկկողմ դադարեցնել պայմանագիրը:
Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն մաղթել մարզչական հետագա կարիերայում:
Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը: Մինչ այդ Խաշմանյանը «Արարատի» գլխավոր մարզիչն էր։