Թափուր աշխատատեղ՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 110 հազար դրամ

Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակում (Երևան, Աշտարակ, Աբովյան, Գավառ, Սևան, Մարտունի, Գյումրի, Արթիկ, Ապարան, Ծաղկահովիտ, Ստեփանավան, Ալավերդի, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Իջևան, Դիլիջան) ադմինիստրատոր ներգրավելու մասին

  • մասնակցում է բաժնի/հանձնաժողովի ընթացիկ գործառույթների իրականացմանը.
  • լրացնում և վարում է բաժնի/հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ գրանցամատյաններ,
  • իրականացնում է բաժնի/հանձնաժողովի գործավարությունը.
  • մասնակցում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմմանը.
  • մասնակցում է փորձաքննված անձանց և հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը, կատարում է փորձաքննված անձանց տվյալների առցանց մուտքագրում.
  • լրացնում է ձևաթղթերը և սահմանված կարգով գրանցում է գրանցամատյաններում.
  • մասնակցում է ԲՍՓ գործերի կենտրոնական արխիվացման և հանձնման-ընդունման աշխատանքներին,
  • կազմում է տեղեկանքներ, քաղվածքներ և այլ գրություններ.
  • ժամանակին և ճշտորեն կատարում է գրասենյակի ղեկավարի/գործակալության պետի և բաժնի ղեկավարի/հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

Ադմինիստրատորն ունի նաև հետևյալ մասնագիտական հմտությունները՝
1) վերլուծական հմտություններ.

2) ներկայացման կարողություններ.

3) թիմային աշխատանքի ունակություն.

4) բանակցային հմտություններ.

5)սահմանափակ ժամանակի պայմաններում խնդիրների լուծման հստակ կարողություններ.

6) հաշվետվությունների պատրաստման հմտություններ

7) պարտաճանաչություն

Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցության բավարար հմտություններ,սթրեսակայունություն, քաղաքացիների հետ համբերատար հաղորդակցվելու հմտություններ, ճկուն է գործուղումների վերաբերյալ, պատրաստակամ է տարբեր տարածքներում և տարբեր հանձնաժողովներում աշխատելու հարցում, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:
  • աշխատավարձի պաշտոնային դրույքաչափ՝ 110390 ՀՀ դրամ,

Դիմումների ընդունման վերջին ժամկետն 21.02.2020թ

Դիմեք օնլայն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել