Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Վաչե Գաբրիելյանը դիմելու է ԵՊՀ ռեկտորի մրցույթին՝ շնորհիվ ԲՈԿ-ի տրամադրած փաստաթղթի։ Այս մասին պարզաբանում է տարածել Բարձրագույն որակավորման կոմիտեն։
«Տեղեկացնում ենք, որ Վաչե Գաբրիելյանն իր «Դիսկուրսիվ համեմատական կառավարում՝ սեփականաշնորհման օրինակով» ատենախոսությունը պաշտպանել է Նյու Ջերսի նահանգի Ռատգերս պետական համալսարանի Նյուարկի բարձրագույն դպրոցում և Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովում համապատասխանեցման արդյունքում 2000 թվականի հունվարի 19-ին ԲՈՀ-ից ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Գիտությունների դոկտորի կամ որևէ այլ վկայագիր նրան չի շնորհվել»,-նշված է հաղորդագրության մեջ։