Թափուր աշխատատեղ՝ Քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փնտրում է իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի առաջին կարգի մասնագետ։

Պարտականությունները

1) մասնակցում է Տեսչական մարմնի գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով Տեսչական մարմնի մյուս ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալու, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները ստանալու աշխատանքներին և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
2) մասնակցում է Տեսչական մարմնի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերի վերլուծությանը.
3) մասնակցում է Տեսչական մարմնում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին.
4) մասնակցում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման աշխատանքներին, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` մասնակցում է հեռուստաֆիլմերի, տեսանյութերի, ինչպես նաև տեղեկագրերի թողարկման աշխատանքներին.
5) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
6) պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
7) մասնակցում է Տեսչական մարմնի կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների տարեկան ծրագրի մշակմանը.
8) ծանուցում է Բաժնի պետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
9) մասնակցում է սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, այդ թվում` Տեսչական մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, աշխատանքային հանդիպումների կազմակերպմանը.
10) ամփոփում և վերլուծում է Տեսչական մարմնի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
11) մասնակցում է Տեսչական մարմնի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկման իրականացմանը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերի, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայասանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) անհրաժեշտ տե¬¬ղեկատվության տիրապետում.
4) համակարգչով և ժամանակակից այլ տե¬խ¬նի¬կական միջոցներով աշխատելու ունակություն.
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Աշխատավարձը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում է 95.903 ՀՀ դրամ:

Տեղեկացվում է նաև՝
1. Նշված պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
3. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
• դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
• դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
• տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իրլիազորությունների իրականացմանը.
• դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
• օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում Տեսչական մարմնի ղեկավարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի պատճենը,
• մեկ լուսանկար 3*4 սմ չափսի,
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
• համառոտ ինքնակենսագրական՝ CV,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 16.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին /ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8, հեռ. 012 31 77 76/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12.02.2020թ., ժամը 16.30-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել