Վարչապետի որոշմամբ պատվիրակություն կգործուղվի Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԵՏՄ 2020-2025 թվականների ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական միության 2020-2025 թվականների ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի փետրվարի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

  1. Մհեր Գրիգորյանինը և Դավիթ Գևորգյանինը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
  2. Նաիրա Կարապետյանինը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
  3. Լիանա Կուսիկյանինը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել