Հրայր Թովմասյանի սանիկը ազատ արձակվեց

Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ  Նորայր Փանոսյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ հունվարի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր վերջինիս կալանավորել։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել