Պատգամավորը լքում է ԲՀԿ-ն. նա կդառնա անկախ պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմից, ինչի մասին դիմումը նա ուղարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Ըստ ԲՀԿ-ի հայտարարության՝ Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում «անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումներին»:

Ուրիխանյանն իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը 2015-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմից և հիմնել իր՝ «Ալյանս» կուսակցությունը, որին անդամակցել են նաև որոշ ԲՀԿ-ականներ: Ավելի ուշ «Ալյանսն» ամբողջությամբ «Ծառուկյան» դաշինքի մաս էր կազմում, իսկ «Ալյանսի» ներկայացուցիչ, պատգամավոր Ուրիխանյանը «Ծառուկյան» խմբակցության անդամ դարձավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել