Պատգամավորը օգնական է փնտրում

Հ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանին անհրաժեշտ է հասարակական հիմունքներով օգնական։

Ծրագրի նկարագրություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրասենյակը հայտարարում է հասարակական հիմունքներով օգնական աշխատելու հնարավորության մասին: Աշխատանքը հնարավորություն կտա ներգրավվել օրենսդիր մարմնի աշխատանքներում և ստանալ մասնագիտական փորձառություն: Աշխատանքը ներառում է քաղաքացիներին իրավախորհրդատվության տրամադրում, օրինագծերի մշակմանը մասնակցություն: Աշխատանքը ճկուն գրաֆիկով է, Տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգելու հնարավորությամբ):

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Կարող են դիմել՝ Իրավաբանական ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերում սովորող ուսանողները:

Պահանջվող որակներ՝

Հայերեն և անգլերեն (կամ այլ օտար լեզվի) լեզուների լավ իմացություն,
Բարդ, երկար նախագծերի վրա աշխատելու ունակություն,
նախաձեռնողականություն, մասնագիտական բարձր կարողություններ և հաղորդակցման լավ հմտություններ:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.02.2020թ.:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել