«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացվել ԱԺ։ Նախագծով նախատեսվում է դիահերձման ձևով իրականացնել դատաբժշկական փորձաքննություններ։
Դրանք կիրականացվեն՝
1) մահացածի ինքնությունը հաստատված չլինելու դեպքում,
2) հիվանդանոցային բժշկական հաստատությունում կլինիկական ախտորոշումը պարզված չլինելու դեպքում` անկախ տարիքից եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվելու տեւողությունից,
3) բուժաշխատողի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված հաղորդում ներկայացնելու կամ իրենց լիազորություններն իրականացնելիս հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման դեպքում` դրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու դեպքերում,
4) բռնի մահվան կասկածի դեպքում` անկախ պայմաններից եւ մահը վրա հասնելու պահից, ինչպես նաեւ բռնի մահվան դեպքում` սպանություն կամ ինքնասպանություն կամ դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճան, ճառագայթային էներգիայի ազդեցություն, բարձր եւ ցածր մթնոլորտային ճնշում եւ այլ դեպքեր),
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ` հղիության արհեստական ընդհատման (աբորտ) դեպքում,
6) հանկարծամահության դեպքում` անկախ տարիքից, մահը վրա հասնելու հանգամանքից եւ վայրից,
7) հղիների, ծննդկանների, ծննդաբերողների մահվան (մայրական մահացություն) դեպքերում,
8) ազատազրկման վայրերում գտնվող անձանց մահվան դեպքում,
9) հոգեբուժական հաստատություններում բուժվող պացիենտների մահվան դեպքում,
10) երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, տուն-ինտերնատներում գտնվող անձանց մահվան դեպքում,
11) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում հսկողության տակ չգտնվող անձանց մահվան դեպքում,
12) շտապ օգնության ավտոմեքենայի մեջ կամ բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին արձանագրված մահերի դեպքում:
Դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում