«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացվել ԱԺ։ Նախագծով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել հեռաբժշկություն, այսինքն, բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու բժշկական պրակտիկա:
Հեռաբժշկության իրականացման կարգը, ներառյալ ընթացակարգում ներառվող պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
Հեռաբժշկության միջոցով խորհրդատվություն տրամադրող կազմակերպության կողմից իրականացված բժշկական օգնության ցուցաբերումը, որը իրականացվում է բուժող բժշկի, պացիենտի և հեռաբժշկության միջոցով խորհրդատվություն տրամադրող բժշկի միջև, ունի խորհրդատվական բնույթ և պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ պատասխանատվությունը կրում է նրա բուժող բժիշկը, իսկ բժշկի և պացիենտի միջև հեռաբժշկության միջոցով խորհրդատվություն տրամադրելու դեպքում պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ պատասխանատվությունը կրում է խորհրդատվություն տրամադրող բժիշկը:
Մանրամասները՝ տեսանյութում