Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն՝ հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
Քվեարկության օրը հանրաքվեի և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն՝ հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկանք՝ ըստ ընտրական տարածքների Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կներկայացվեն՝ հանրաքվե նշանակելու օրվանից հետո, ոչ ուշ, քան 3 օր հետո:
Համայնքի տարածքում «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար նախատեսված հատուկ (անվճար) տեղեր հատկացնելու մասին որոշում կընդունվի՝ հանրաքվեի անցկացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում:
Զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թվերը լիազոր մարմին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կներկայացվեն՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Քարոզչությունը կսկսվի՝ հանրաքվե նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ:
«Այո» և «Ոչ» քարոզչության կողմերի հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն կներկայացվեն՝ քարոզչությունը սկսվելու օրվանից՝ երեք աշխատանքային օրը մեկ:
Հանրաքվեի տեղամասերը պետք է կազմավորվեն՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ:
Ձեռբակալված անձանց պահելու վայրում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ձերբակալված քաղաքացիների ցուցակը կկազմվի՝ քվեարկության օրը:
Քվեարկությունը կավարտվի՝ քվեարկության օրը ժամը՝ 20:00-ին:
Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կկազմվի՝ քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը:
Հանրաքվեի արդյունքները կամփոփվեն և արդյունքների վերաբերյալ որոշումը կընդունվի՝ քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը: