Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու ուսումնառության 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում․ ՄԻՊ

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում, սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։

Դիմումատուն հայտնել է, որ կենսաթոշակային մարմինը տեխնիկումում սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվարկել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ:

Տեխնիկումի (ներկայումս՝ քոլեջ) տնօրենի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվել է քաղաքացուն, ով տեղեկանքը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Արդյունքում քաղաքացու ուսումնական 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել