Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր վարած քաղաքականության «քննադատությանը». Արսեն Թորոսյան

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով և ՍՊԻԴ-ի կենտրոնի կոլեկտիվի կողմից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում որոշման կապակցությամբ։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարցում-գրություն եմ ուղարկել առողջապահության նախարարություն՝ մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար։

Պարզաբանումը ստանալուց հետո ԱԺ-ում կկազմակերպվի այդ թեմայով քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,- ասվում է Նարեկ Զեյնալյանի գրառման մեջ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նարեկ Զեյնալյանի հայտարարւոթյանը նշելով, որ 7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից:

«7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից: Արդեն չեմ էլ հիշում դրանց թիվը` մարդու պապիլոմավիրուսի պատվաստում, ուռուցքաբանության ծրագրում փոփոխություններ, գլխուղեղի կաթվածի ծրագիր, սանավիցիա, ծննդօգնության ծառայությունների բարելավում, բուժհիմնարկների կառավարման հարցեր, հակածխախոտային միջոցառումներ, դեղերի մասին օրենք և այլն:

Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր վարած քաղաքականության «քննադատությանը» (միայն ՍՊԻԴ-ի կենտրոն արտահայտությունն իսկ նման «ոլորտային» պաշտոնյայի կողմից արդեն իսկ անընդունելի է:

Կարծում եմ ոմանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե պատգամավորական գործունեությունը միայն ոլորտային նախարարին բազում «բացահայտող» հարցումներ անելով ու ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել