Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի բժշկական կենտրոնից, որտեղ երևում է, որ մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված․ ԱՆ պարզաբանում

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի բժշկական կենտրոնից, որտեղ երևում է, որ մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կապվել է հաստատության հետ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Արդյունքում պարզվել է, որ մանկական բաժանմունքը ծավալված է 10 մահճակալի համար, սակայն Կապանի ԲԿ-են դիմում նաև հարակից համայնքներից հիվանդներ։ Մահճակալների միջանցքում տեղադրումը պայմանավորված է եղել ցերեկային ստացիոնար ձևակերպված երեխաներին բժշկական միջամտություն ցուցաբերելու համար։

ՀՎԿԱԿ մասնագետների կողմից տեղում առաջարկ է արվել մահճակալները ծավալել հարակից բաժանմունքներում՝ ապահելով բժշկի և բուժքույրի լիարժեք ընդգրկում։ Վաղը մասնագետները կրկին կայցելեն ԲԿ՝ առաջարկության կատարման լիարժեքությունն ապահովելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել