Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները չե՞ն վերականգնվի

Վերջին տարիներին Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվեթներ իրականացնող միակ ավիափոխադրողը՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» (Atlas Global) ընկերությունը մեկ ամսից ավել է դադարեցել է միջազգային չվեթները։

Պատճառը՝ ընկերությունում ծագած ֆինանսական ճգնաժամն է։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ չվեթները ժամանակավորապես են դադարեցված, այնուամենայնիվ «Region Monitor»-ի տեղեկություններով ընկերությանը չի հաջողվել հաղթահարհել ֆինանսական ճգնաժամը, և համենայն դեպս մոտ ապագայում միջազգային թռիչքները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթները չեն վերականգնվի։

Նշենք, որ ընկերության երևանյան գրասենյակի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ից սկսած՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։

Ըստ ավիաընկերության տարածած հայտարարության՝ չվերթները դադարեցվում էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ ունի, և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից։ Ովքեր տոմսեր էին գնել այդ ժամանակահատվածի համար, պետք է փոխհատուցվեին։

AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարի հարազատ եղբորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել